ԱՄՆ վիզան մերժելու պատճառնեը կարող են տարբեր լինել: Հետևյալ հանգամանքները կարող են բացասաբար ազդել վիզայի դիմումի վրա՝
- Այցի նպատակը հստակ կամ համոզիչ չէ
- Այցի ժամկետը չի համապատասխանում Ձեր նշած նպատակին
- Հայաստանում չունեք բավարար գույք
- Հայաստանում չունեք լավ վարձատրվող աշխատանք
- Հայաստանում չունեք անչափահաս երեխաներ
- Նախկինում չեք այցելել արևմտյան զարգացած երկրներ
- Նախկինում երկարատև այցեր եք ունեցել ԱՄՆ
- Նախկինում դիմել եք (կամ Ձեր համար դիմել են) իմիգրացիոն վիզա (գրին քարտ) ստանալու համար
- ԱՄՆ-ում ունեք ընտանիքի անդամներ, որոնք ԱՄՆ մեկնել են ժամանակավոր վիզայով, բայց չեն վերադարձել
- Ներկայացրել եք կեղծ կամ իրար հակասող տեղեկություններ
- Ընտրել եք սխալ վիզայի տեսակ
- Դիմումը սխալ եք լրացրել
- Հարցազրուցի համար անհրաժեշտ փաստաթղթեր չեք ներկայացրել
- Ներկայացրել եք կեղծ փաստաթղթեր
- Հարցազրույցի ժամանակ տվել եք անվստահ կամ անտրամաբանական պատասխաններ