Պրակտիկանտի վիզա (H-3)

H-3 վիզան նախատեսված է ԱՄՆ-ում աշխատանքային պրակտիկա անցնող անձանց համար: Այս վիզայի առավելությունը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս ժամանակավոր աշխատել ԱՄՆ-ում և վճարվել դրա դիմաց՝ առանց աշխատանքի թույլտվություն ստանալու: Մյուս կողմից, աշխատանքի հիմնական նպատակը պետք է լինի պրակտիկանտի կողմից նոր գիտելիքների և հմտությունների ձեռք բերումը: Սովորաբար, ԱՄՆ ձեռնարկությունը կարող է շահագրգրված լինել նման պրակտիկա կազմակերպելու մեջ, եթե նախատեսում է մասնաճյուղի կամ տեղական գործընկերոջ միջոցով գործունեություն իրականացնել Հայաստանում և այդ նպատակով տեղական կադրեր է պատրաստում:

H-1 վիզայի նման H-3 վիզան նույնպես պահանջում է ԱՄՆ-ում գործատու (պրակտիկա կազմակերպող): Վիզա ստանալու պահանջներից մեկն այն է, որ նման պրակտիկա անցնելու հնարավորություն Հայաստանում չկա:

H-3 վիզան տրվում է պրակտիկայի տևողության համար, բայց ոչ ավել քան 2 տարի ժամկետով: Եթե պրակտիկայի տևողությունը 6 ամսից քիչ է և պրակտիկանտը չի վճարվելու, ապա կարելի է ավելի հեշտ ստանալ B-1 վիզա:

Ժամկետ

Գործատուի I-129 դիմումի հաստատումը տևելու է մոտ 2 ամիս, որից հետո մոտավորապես նույնքան կարող է տևել ԱՄՆ դեսպանատանը H-3 վիզա ստանալը:

Ծախսեր

Գործատուի I-129 դիմումը ներկայացնելու համար վճարելու է 325 ԱՄՆ դոլար, իսկ H-3 վիզա ստանալու համար վճարվելու է 190 ԱՄՆ դոլար:

Ընտանիք

H-3 վիզա ստացած պրակտիկանտի ընտանիքը (ամուսին/կին և մինչև 21 տարեկան երեխաներ) նույնպես կարող է ստանալ H վիզա: