Եթե Դուք կարող եք ԱՄՆ-ում ներդնել $500,000 և ավելի, ապա կարող եք ստանալ ԱՄՆ մշտական ռեզիդենտի կարգավիճակ («գրին քարտ») Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար:

Վիզա ստանալու չափանիշները

EB-5 վիզա կարող են ստանալ հետևյալ ներդրողները՝

  1. Ներդրողներ, որոնք առնվազն $1,000,000  են ներդնում նոր ստեղծվող կամ գործող բիզնեսի մեջ և ստեղծում են 10 նոր աշխատատեղ
  2. Ներդրողներ, որոնք առնվազն $500,000 են ներդնում ԱՄՆ իմիգրացիոն ծառայության կողմից հաստատված նախագծերում
  3. Ներդրողներ, որոնք առնվազն $500,000 են ներդնում գործազրկության բարձր մակարդակ ունեցող շրջաններում

Պրակտիկայում երկրորդ տարբերակը շատ ավելի տարածված է, քանի որ ներդրողը կարող է պարզապես պասիվ ներդրում անել և չմասնակցել ձեռնարկության կառավարմանը: Նման դեպքերում 10 աշխատատեղ ստեղծելու պահանջը չի գործում: Առաջարկվող ծրագրերը հիմնականում վերաբերում են հասարակական շինությունների կառուցմանը և գյուղատնտեսությանը:

Ներդրվող գումարի ծագման աղբյուրը պետք է լինի օրինական: Որպես նվեր կամ ժառանգություն ստացված գումարները, ինչպես նաև պարտքով վերցված գումարները նույնպես կարող են օգտագործվել ներդրման համար: Ներդրումը կարող է լինել դրամի կամ այլ գույքի տեսքով:

Որպես կանոն, ներդրվող գումարը «սառեցվում է» հատուկ բանկային հաշվում և փոխանցվում է ներդրում ստացող ձեռնարկությանը միայն Ձեր կողմից ներգաղթային վիզա ստանալու դեպքում: Եթե ինչ-ինչ պատճառներով վիզա ստանալ չի ստացվում, «սառեցված» գումարը վերադարձվում է Ձեզ:

Գրին քարտ

EB-5 կատեգորիայով գրին քարտը Ձեզ տրվելու է նախ 2 տարի ժամկետով: Դրանից հետո Դուք պետք է ցույց տաք, որ ներդրումը հասել է իր նպատակին, մասնավորապես՝ ստեղծվել է 10 աշխատատեղ, և դիմեք մշտական գրին քարտի համար: Եվս 3 տարի հետո (ընդհանուր 5 տարի հետո) Դուք կարող եք դիմել ԱՄՆ քաղաքացիության համար՝ պայմանով, որ մշտապես բնակվել եք ԱՄՆ-ում:

Ձեզ հետ միասին գրին քարտ է տրվում նաև ընտանիքի անդամներին՝ այսինքն կնոջը/ամուսնուն և մինչև 21 տարեկան երեխաներին:

Ժամկետներ

Որպես կանոն, EB-5 կատեգորիայով վիզա ստանալը տևում է մոտ 6 ամիս: Նկատի ունենալով նախապատրաստական աշխատանքների ծավալը՝ ամբողջ գործընթացը կարող է տևել մոտ 1 տարի:

Ինչպե՞ս ենք մենք օգնում

Մենք օգնում ենք ներդրողի վիզա ստանալու բոլոր փուլերում, այդ թվում՝ գտնել Ձեզ համապատասխանող ներդրումային ծրագիր, իրականացնել ներդրման համար նախապատրաստական աշխատանքներ, կազմել/վերանայել պայմանագրեր, հավաքել ապացույցներ, կազմել ներգաղթային վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և գրագրություն վարել ԱՄՆ իմիգրացիոն ծառայության հետ, ինչպես նաև Ձեզ նախապատրաստել դեսպանատանը հարցազրույցին: Մենք անվճար կգնահատենք EB-5 կատեգորիայով վիզա ստանալու Ձեր շանսերը: Կապվեք մեզ հետ 099-00-11-23 հեռախոսահամարով կամ help@usvisa.am հասցեով: