Եթե Դուք ձեռներեց եք և ԱՄՆ-ի հետ կապված գործարար ծրագրեր ունեք, ապա պետք է դիտարկեք հետևյալ տարբերակները՝

1. B-1 վիզան կարճաժամկետ այցելության վիզա է, որը թույլ է տալիս ԱՄՆ մեկնել հետևյալ նպատակներով՝

  • Գործարար կապերի ստեղծում, բանակցություններ, խորհրդակցություններ
  • Պայմանագրերի կնքում, ներդրումներ, գնումներ
  • Մասնակցություն ցուցահանդեսների
  • Մասնակցություն դատական նիստերի
  • Ժառանգության ընդունում
  • Մասնակցություն ընկերության տնօրենների խորհրդի նիստին որպես տնօրեն
  • ԱՄՆ վաճառված (արտահանված) ապրանքների տեղադրում, սպասարկում, վերանորոգում

B-1 վիզա ստանալու ընթացակարգը նույնն է, ինչ սովորական տուրիստական B-2 վիզայի դեպքում, այսինքն՝ այն կարելի է ստանալ համեմատաբար կարճ ժամկետում և փոքր ծախսերով: Ներկայումս Հայաստանի քաղաքացիներին B-1 վիզան տրվում  է առավելագույնը 10 տարի ժամկետով: Եթե այցելության նպատակը միաժամանակ գործնական և տուրիստական է, ապա տրվում է B-1/B-2 վիզա:

2. E-2 վիզան երկարաժամկետ վիզա է, որը նախատեսված է ԱՄՆ-ում ներդրում անող և իրենց ձեռնարկությունները ԱՄՆ-ում ղեկավարող Հայաստանի քաղաքացիների համար: Ներդրման չափը կարող է տարբեր լինել, բայց սովորաբար պետք է լինի 50,000 ԱՄՆ դոլարից բարձր: E-2 վիզան թույլ է տալիս ԱՄՆ մեկնել նաև դիմողի անմիջական ընտանիքին (կին/ամուսին և անչափահաս երեխաներ):

3. ԱՄՆ գործուղվող ղեկավարների/մասնագետների վիզա (L-1 կամ EB-1C) կարող եք ստանալ այն դեպքում, եթե Հայաստանում արդեն ունեք գործող բիզնես և պատրաստ եք ԱՄՆ-ում բացել դուստր ընկերություն կամ մասնաճյուղ՝ ԱՄՆ շուկա մտնելու համար: ԱՄՆ-ում նոր ստեղծվող գրասենյակի դեպքում վիզան տրվում է 1 տարի ժամկետով, որից հետո այն կարող է երկարաձգվել կամ փոխարկվել մշտական կացության քարտի՝ «գրին քարտի»:

4. Խոշոր ներդրողների համար նախատեսված է EB-5 վիզան, որով դիմողը կարող է միանգամից ստանալ մշտական կացության քարտ՝ «գրին քարտ», եթե պատրաստ է 500,000 ԱՄՆ դոլար և ավելին ներդնի ԱՄՆ-ում:

Պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ում բիզնես գրանցելու համար պարտադիր չէ մեկնել ԱՄՆ, քանի որ բիզնեսի գրանցումը կարող է արվել հեռակա կարգով:

Business Visa
Sending