Դուք կարող եք ստանալ ներգաղթային վիզա և մշտական ռեզիդենտի կարգավիճակ (գրին քարտ) EB-1 կատեգորիայով, եթե զգալի հաջողությունների եք հասել հետևյալ ոլորտներից մեկում՝

  • Գիտություն
  • Սպորտ
  • Արվեստ
  • Կրթություն
  • Բիզնես

EB-1 վիզայի առավելությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն այլ աշխատանքային վիզաների, Ձեզնից չի պահանջվելու ԱՄՆ-ում աշխատանքի թույլտվություն կամ աշխատանքի առաջարկ: Այլ կերպ ասած՝ Դուք ինքներդ կարող եք դիմել ԱՄՆ իմիգրացիոն ծառայություն՝ առանց գործատուի աջակցության:

Որո՞նք են EB-1 վիզա ստանալու չափանիշները 

EB-1 վիզա ստանալու համար Դուք պետք է ցույց տաք, որ ստացել եք միջազգայնորեն ճանաչված խոշոր մրցանակ (օրինակ՝ Օլիմպիական մեդալ) կամ բավարարում եք հետևյալ 10 պահանջներից առնվազն 3-ին՝

  1. Ստացել եք ազգային կամ միջազգային մակարդակով ճանաչված այլ պարգևներ, մրցանակներ
  2. Անդամակցում եք այնպիսի միությունների, որոնք անդամակցության համար պահանջում են արտառոց նվաճումներ (օրինակ՝ ազգային հավաքական)
  3. Ձեր և Ձեր աշխատանքի մասին առկա են հրապարակված նյութեր մասնագիտական կամ այլ խոշոր լրատվամիջոցներում
  4. Մասնակցել եք այլ անձանց աշխատանքի գնահատմանը որպես մրցավար (ժյուրիի անդամ և այլն)
  5. Նշանակալի նեդրում եք ունեցել Ձեր ոլորտում
  6. Հեղինակել եք գիտական հոդվածներ, որոնք հրապարակվել են մասնագիտական կամ այլ խոշոր լրատվամիջոցներում
  7. Ձեր աշխատանքները ցուցադրվել են արվեստի ցուցահանդեսներում
  8. Առաջատար կամ կարևոր դեր եք խաղացել հեղինակավոր կազմակերպությունում
  9. Ստացել եք համեմատաբար բարձր աշխատավարձ կամ այլ վարձատրություն
  10. Կատարողական արվեստի ոլորտում գրանցել եք առևտրային/բիզնես հաջողություններ

Որքա՞ն կկազմեն ծախսերը

Ներգաղթային վիզա ստանալու դիմումը նախ ներկայացվում է ԱՄՆ իմիգրացիոն ծառայություն, որի համար վճարվում է $580, իսկ դիմումը բավարարվելուց հետո ներգաղթային վիզան տրվում է ԱՄՆ՝ Երևանի հյուպատոսությունում, որի համար գանձվում է $345:

Որքա՞ն ժամանակ կպահանջվի վիզա ստանալու համար

Մոտավորապես 8 ամիս՝ չնայած գործի բարդությունից կախված դիմումի քննությունը կարող է ավելի կարճ կամ երկար լինել:

Ընտանիքի անդամները նույնպես կստանա՞ն վիզա

Այո: Ձեր կինը/ամուսինը և մինչև 21 տարեկան երեխաները կարող են ստանալ վիզա: Յուրաքանչյուր լրացուցիչ վիզայի համար վճարվելու է $345 տուրք:

Ինչպե՞ս ենք մենք օգնում

Մենք օգնում ենք կազմել EB-1 վիզա ստանալու դիմումը, հավաքել և կազմել անհրաժեշտ ապացույցների փաթեթը, ինչպես նաև Ձեզ նախապատրաստել դեսպանատանը հարցազրույցին: Մենք անվճար կգնահատենք այս կատեգորիայով վիզա ստանալու Ձեր շանսերը: Կապվեք մեզ հետ 099-00-11-23 հեռախոսահամարով կամ help@usvisa.am հասցեով: