Դուք կարող եք ստանալ ԱՄՆ ժամանակավոր (L-1) կամ մշտական (EB-1C) վիզա, եթե ունեք բիզնես Հայաստանում կամ այլ երկրում և պատրաստ եք Ձեր բիզնեսը ընդլայնել՝ մտնելով ԱՄՆ շուկա: Դա կարող է արվել, օրինակ, ԱՄՆ-ում մասնաճյուղ կամ դուստր ընկերություն ստեղծելու եղանակով: Այդ դեպքում Դուք, որպես հայկական ընկերության ղեկավար կամ մասնագետ, ժամանակավոր կամ մշտական հիմունքներով գործուղվելու եք ամերիկյան մասնաճյուղ/դուստր ընկերություն:

Ով կարող է ստանալ վիզա

Վիզա կարող է ստանալ ինչպես ընկերությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը, այնպես էլ հատուկ գիտելիքներ ունեցող մասնագետը:

Վիզա ստանալու հիմնական չափանիշները

  • Հայաստանում գրանցված ձեռնարկությունը պետք է վերջին երկու տարում գործող (ակտիվ) եղած լինի
  • ԱՄՆ մեկնող ղեկավարը պետք է առնվազն մեկ տարի (վերջին երեք տարում) որպես ղեկավար աշխատած լինի հայկական ձեռնարկությունում
  • Ամերիկյան ձեռնարկությունը պետք է բավարար ֆինանսական միջոցներ ստանա արդյունավետ գործելու համար, այդ թվում՝ Ձեզ աշխատավարձ վճարելու համար, ինչպես նաև պետք է ունենա գրասենյակային տարածք՝ վարձակալության կամ սեփականության իրավունքով:

Ընտանիքը

Անկախ վիզայի ժամանակավոր կամ մշտական լինելուց Ձեր ընտանիքի անդամները (կին/ամուսին և մինչև 21 տարեկան երեխաներ) նույնպես կարող են ստանալ վիզաներ Ձեզ ուղեկցելու համար: Դրանից հետո նրանք կարող են ԱՄՆ-ում ստանալ աշխատանքի թույլտվություն:

Ինչպե՞ս ենք մենք օգնում

Մենք օգնում ենք ԱՄՆ գործուղվող ղեկավարի/մասնագետի վիզա ստանալու բոլոր փուլերում, այդ թվում՝ ԱՄՆ-ում ստեղծել մասնաճյուղ կամ դուստր ընկերություն, հավաքել ապացույցներ գործատուին և Ձեզ ներկայացվող պահանջներին համապատասխանելու վերաբերյալ, կազմել վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, գրագրություն վարել ԱՄՆ իմիգրացիոն ծառայության հետ, ինչպես նաև Ձեզ նախապատրաստել դեսպանատանը հարցազրույցին: Մենք անվճար կգնահատենք L-1 և EB-1C կատեգորիայով վիզա ստանալու Ձեր շանսերը: Կապվեք մեզ հետ 099-00-11-23 հեռախոսահամարով կամ help@usvisa.am հասցեով: