ԱՄՆ վիզաները լինում են ներգաղթային (մշտական) և ոչ ներգաղթային (ժամանակավոր):
ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ՎԻԶԱՆԵՐ
Ներգաղթային վիզան թույլ է տալիս ԱՄՆ-ում ձեռք բերել մշտական ռեզիդենտի կարգավիճակ («գրին քարտ»):
Ընտանիք
Առանց հերթի ԱՄՆ ներգաղթային վիզա ստանալու իրավունք ունեն ԱՄՆ քաղաքացու ամուսինը/կինը, չամուսնացած անչափահաս (մինչև 21 տարեկան) երեխաները և ծնողները (եթե ԱՄՆ քաղաքացին չափահաս է):
ԱՄՆ ներգաղթային վիզա կարող են ստանալ նաև՝
- ԱՄՆ քաղաքացու չափահաս չամուսնացած երեխաները (ներկա պահին հերթը մոտ 8 տարի է)
- ԱՄՆ մշտական ռեզիդենտի («գրին քարտ» ունեցողի) կինը/ամուսինը և անչափահաս երեխաները (ներկա պահին հերթը մոտ 1,5 տարի է), ինչպես նաև չափահաս չամուսնացած երեխաները (ներկա պահին հերթը մոտ 7 տարի է)
- ԱՄՆ քաղաքացու չափահաս ամուսնացած երեխաները (ներկա պահին հերթը մոտ 11 տարի է)
- ԱՄՆ քաղաքացու եղբայրները/քույրերը (ներկա պահին հերթը մոտ 13 տարի է)
Գոյություն ունի առանձին վիզայի տեսակ ԱՄՆ քաղաքացու հետ նշանված (այսինքն՝ ամուսնանալ պատրաստվող) անձի համար:
Անչափահաս երեխաները նաև կարող են որդեգրվել ԱՄՆ քաղաքացու կողմից:
Աշխատանք
Աշխատանքի հիմքով ներգաղթային վիզա ստանալու համար, որպես կանոն, պահանջվում է ունենալ աշխատանքի հրավեր ԱՄՆ-ում գտնվող գործատուից: Ներգաղթային վիզաներ նախատեսված են հետևյալ կատեգորիաների անձանց համար՝
- Գիտության, արվեստի, սպորտի ոլորտում առանձնահատուկ ունակություններ ունեցող անձինք (աշխատանքի հրավեր չի պահանջվում)
- Գիտաշխատողներ և հետազոտողներ
- ԱՄՆ գործուղվող ղեկավարներ/մասնագետներ
- Գիտական աստիճան ունեցողներ
- Այլ մասնագետներ, որակավորված և չորակավորված աշխատողներ
- Կրոնական կազմակերպությունների աշխատողներ, հոգևորականներ
Ներդրում
Փախստականներ
- Իրենց երկրում հետապնդումների ենթարկվող անձինք
Վիճակահանություն
- Բազմազանության վիզա ստացած (գրին քարտ վիճակահանությամբ հաղթած) անձինք
ՈՉ ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ՎԻԶԱՆԵՐ
Ոչ ներգաղթային (ժամանակավոր) վիզաները կարող են տրվել հետևյալ անձանց՝
- Դիվանագիտական ծառայողներ
- Գործնական այցելուներ
- Տուրիստներ
- Տարանցիկ (տրանզիտ) ճամփորդողներ
- Օդանավի/նավի անձնակազմ
- Ներդրողներ/ձեռներեցներ
- Ուսանողներ
- Միջազգային կազմակերպության աշխատողներ
- Ժամանակավոր աշխատողներ
- Լրագրողներ
- Փոխանակման ծրագրերի մասնակիցներ
- ԱՄՆ գործուղվող ղեկավարներ/մասնագետներ
- Արվեստի, սպորտի ոլորտում առանձնահատուկ ունակություններ ունեցողներ
- Սպորտսմեններ և այլ ժամանցային խմբեր
- Մշակութային եզակի ծրագրերով հանդես եկող անձինք
- Կրոնական կազմակերպությունների աշխատողներ, հոգևորականներ